Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» ուժեղացնում է կազմը

Սպորտ
sport-alashkert

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Կարեն Մուրադյանը, ով հանդես էր գալիս Գյումրիի «Շիրակում», այսօր պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» հետ: Այդ մասին տեղեկացնում է երեւանյան ակումբի պաշտոնական կայքը: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2015 թ. դեկտեմբերի 1-ը: «Ալաշկերտը» նույն ժամկետով պայմանագիր է կնքել նաեւ սերբ պաշտպան Գորան Օբրադովիչի հետ, որը նախկինում հանդես է եկել Կապանի «Գանձասարում» եւ Երեւանի «Արարատում»: Վերջինս մասնակցել էր «Ալաշկերտի» Թուրքիայում անցկացրած առաջին ուսումնամարզական հավաքին, իսկ ահա Կարեն Մուրադյանը նոր է միացել թիմին: Երեւանյան ակումբն առաջիկայում կրկին կմեկնի Թուրքիա, որտեղ փետրվարի 16-26-ը կանցկացնի երկրորդ ուսհավաքը: