Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը 74-րդն է աշխարհում

Սպորտ
sport-fifa-reyting

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն անցած մեկ ամսվա ընթացքում չնայած խաղ չի անցկացրել, սակայն այսօր հրապարակված ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացել է չորս հորիզոնականով: Փետրվարի 12-ի դրությամբ մեր ընտրանին 740 վարկանիշային միավորով զբաղեցնում է 74-րդ տեղը: Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը` Ալբանիայի ազգային թիմը, նահանջել է 5 աստիճանով եւ հանգրվանել 63-րդ հորիզոնականում: Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում մեր ընտրանու մյուս մրցակիցներն զբաղեցնում են հետեւյալ տեղերը.

  1. Պորտուգալիա
  2. Ֆրանսիա
  3. Դանիա
  4. Սերբիա
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը շարունակում է վստահ գլխավորել աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը` 1729 միավոր: