Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անցկացվեցին ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններ

Հասարակություն
f9fc2ccb71f4e89d6e1ab2491ac23fa3

Սույն թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ ԳԱԱ-ի  Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Բնական գիտությունների, Քիմիական և Երկրի մասին գիտությունների, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքների ընդհանուր ժողովներում անցկացվեցին ՀՀ  ԳԱԱ  ակադեմիկոսների եւ թղթակից անդամների թեկնածուների ընտրություններ: Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքում ներկայացվել է ակադեմիկոսի 1 թափուր տեղի համար 1 թեկնածություն, թղթակից անդամների 3 թափուր տեղի համար` 6 թեկնածություն: Գյուղատնտեսական մեքենաշինություն մասնագիտության գծով ակադեմիկոսի թեկնածու ընտրվեց տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արշալույս Թարվերդյանը: Մաթեմատիկա մասնագիտության գծով  թղթակից անդամի թեկնածու  ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Բորիս Նահապետյանը: Ինֆորմատիկա մասնագիտության գծով թղթակից անդամի թեկնածու  ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Լեւոն Ասլանյանը: Միկրոէլեկտրոնիկա մասնագիտության գծով  թղթակից անդամի թեկնածու  ընտրվեց տեխնիկական գիտությունների դոկտոր Վազգեն Մելիքյանը: Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքում ներկայացվել է ակադեմիկոսի 3 թափուր տեղի համար 7 թեկնածություն, թղթակից անդամների 4 թափուր տեղի համար` 9 թեկնածություն: Լազերային ֆիզիկա մասնագիտության գծով ակադեմիկոսի թեկնածու ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ Ռադիկ Կոստանյանը: Կոնդենսացված միջավայրի ֆիզիկա մասնագիտության գծով ակադեմիկոսի թեկնածու ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ Համլետ Կարայանը, Ռադիոֆիզիկա, ռադիոաստղագիտություն մասնագիտության գծով ակադեմիկոսի թեկնածու ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ Ալբերտ Ղուլյանը: Լազերային ֆիզիկա մասնագիտության գծով թղթակից անդամի թեկնածու ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արմեն Մելիքյանը: Կոնդենսացված միջավայրի ֆիզիկա մասնագիտության գծով թղթակից անդամի թեկնածու ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արտակ Մկրտչյանը: Ռադիոֆիզիկա մասնագիտության գծով թղթակից անդամի թեկնածու ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արսեն Հախումյանը: Տարրական մասնիկների ֆիզիկայի մասնագիտության գծով թղթակից անդամի թեկնածու չընտրվեց բավարար ձայների բացակայության պատճառով: Բնական գիտությունների բաժանմունքում ներկայացվել է ակադեմիկոսի 2 թափուր տեղի համար 4 թեկնածություն, թղթակից անդամների 3 թափուր տեղի համար` 11 թեկնածություն: Բժշկագիտություն մասնագիտության գծով ակադեմիկոսի թեկնածու ընտրվեց բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռազմիկ Աբրահամյանը: Բուսաբանություն մասնագիտության գծով առաջադրված ակադեմիկոսի 2 թեկնածուներից եւ ոչ մեկը չընտրվեց ձայների անբավարարության պատճառով: Մոլեկուլային կենսաբանություն մասնագիտության գծով թղթակից անդամի թեկնածու ընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր Աննա Բոյաջյանը: Շրջակա միջավայրի ուսումնասիրություն մասնագիտության գծով թղթակից անդամի թեկնածու ընտրվեց երկրահանքաբանական գիտիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը: Բժշկագիտություն մասնագիտության գծով թղթակից անդամի թեկնածու ընտրվեց  բժշկական գիտությունների դոկտոր Արթուր Շուքուրյանը: Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքում ներկայացվել է ակադեմիկոսի 1 թափուր տեղի համար 2 թեկնածություն, թղթակից անդամների 2 թափուր տեղի համար` 4 թեկնածություն: Ֆիզիկական քիմիա մասնագիտության գծով ակադեմիկոսի թեկնածու ընտրվեց քիմիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ  թղթակից անդամ Լեւոն Թավադյանը: Օրգանական քիմիա մասնագիտության գծով թղթակից անդամի թեկնածու ընտրվեց քիմիական գիտությունների դոկտոր Վիգեն Թոփուզյանը: Երկրաբանություն մասնագիտության գծով թղթակից անդամի թեկնածու ընտրվեց երկրահանքաբանական գիտութունների դոկտոր Արկադի Կարախանյանը: Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքում ներկայացվել է ակադեմիկոսի 4 թափուր տեղի համար 4 թեկնածություն, թղթակից անդամների 4 թափուր տեղի համար` 12 թեկնածություն: Պատմություն մասնագիտության գծով ակադեմիկոսի թեկնածու ընտրվեց պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը: Արեւելագիտություն մասնագիտության գծով ակադեմիկոսի թեկնածու ընտրվեց պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Սաֆրաստյանը: Իրավագիտություն մասնագիտության գծով ակադեմիկոսի թեկնածու ընտրվեց իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գագիկ Ղազինյանը: Սոցիոլոգիա մասնագիտության գծով ակադեմիկոսի թեկնածու ընտրվեց սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գեւորգ Պողոսյանը: Հնագիտություն մասնագիտության գծով թղթակից անդամի թեկնածու ընտրվեց պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը: Արվեստագիտություն մասնագիտության գծով թղթակից անդամի թեկնածու ընտրվեց արվեստագիտության դոկտոր Արարատ Աղասյանը: Գրականագիտություն մասնագիտության գծով թղթակից անդամի թեկնածու ընտրվեց բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը: Լեզվաբանություն մասնագիտության գծով թղթակից անդամի թեկնածու ընտրվեց բանասիրական գիտությունների դոկտոր Սեդա Գասպարյանը: Դեկտեմբերի 27-ին տեղի կունենան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրությունները ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով։ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն