Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստները շարունակում են պայքարը մրցանակների համար

Սպորտ
sport-chess1

Հայաստանի շախմատիստները շարունակում են պայքարը Ալ Այն քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարի մրցանակային տեղերի համար: Արդեն կայացած 7 տուրից հետո մեր գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 5,5 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը: Այսօր նախատեսված նախավերջին` 8-րդ տուրում, նա սպիտակներով կհանդիպի հենց մրցաշարի առաջատար, վրացի շախմատիստ Գայոզ Նիգալիձեի հետ: Մեր շախմատիստներ Լեւոն Բաբուջյանն ու Արման Փաշիկյանը վաստակել են 5-ական միավոր եւ գտնվում են համապատասխանաբար 15-րդ եւ 17-րդ հորիզոնականներում: Նրանք, ինչպես նաեւ Տիգրան Լ. Պետրոսյանը, եթե ցանկանում են մրցանակային տեղ զբաղեցնել, ապա պետք է ռիսկի դիմեն եւ վերջին երկու տուրերում միմիայն հաղթանակի համար պայքարեն: Ի դեպ, մրցաշարի 7-րդ տուրը բավական հաջող է անցել Հայաստանի ներկայացուցիչների համար: Մեր բոլոր 8 շախմատիստներն էլ հաղթանակ են տարել եւ բարելավել են մրցաշարային գործերը: