Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չարաշահումներ մանկապարտեզների նորոգման ծրագրերում. Փաստինֆո

Հասարակություն
715f137f32223a701326b08505e097cb

Օրերս Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ Կենտրոնի թ.1 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները պայմանագրով նախատեսված ժամկետում չեն ավարտվի: Մանկապարտեզի հիմնանորոգման մրցույթը շահած «Պառեքս-Գազ» ՍՊԸ-ն, Անահիտ Բախշյանի խոսքով, «խախտելով բոլոր ժամկետները, ակնհայտորեն անորակ գործ է անում, տեղյակ չեն մանկապարտեզների ներքին հարդարման պայմաններին ներկայացվող սանիտարական նորմերին, բանվորներին ժամանակին չեն ապահովում շինանյութերով և, ինչպես խոստացավ, Երևանի քաղաքապետը, պետք է հայտնվեն ֆինանսների նախարարության սև ցուցակում»: Բայց սա, պարզվում է, դեռ ամբողջը չէ: Անահիտ Բախշյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նույն իրավիճակն է նաև Երևանի այլ մանկապարտեզների հիմնանորոգման ծրագրերում: Մեր զրուցակիցը Երևանի քաղաքապետարանից պահանջել և ստացել է տարվա ընթացքում հիմնանորոգվող մանկապարտեզների ցանկը: Դրանք թվով 22-ն են: «Ինձ տված փաստաթղթում գրել են` 106-ի հիմնանորոգումն օգոստոսին ավարտվել է, սուտ է»,- ասաց Անահիտ Բախշյանը` հավելելով, որ  օրեր առաջ է եղել այդ մանկապարտեզում և համոզվել` աշխատանքը կիսատ է, դռները փակ, մանկապարտեզն էլ չի գործում:

Ավելին՝ այստեղ