Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը բասկյան շախմատի սիրահար չէ

Սպորտ
sport-chess-aronyan1

Չինաստանում ընթացող համաշխարհային մտավոր խաղերում այսօր մեկնարկել է բասկյան շախմատի (միաժամանակյա հանդիպում երկու խաղատախտակների վրա) մրցաշարը: Հայաստանի միակ ներկայացուցիչ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մրցումների առաջին օրը կայացած երեք տուրից հետո վաստակել է 3 միավոր եւ բաժանում է 7-11-րդ տեղերը: Մեր շախմատիստը նախ 1,5:05 հաշվով հաղթել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, ապա ոչ-ոքի` 1:1 խաղացել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ, իսկ երրորդ տուրում պարտվել է հնդիկ գրոսմայստեր Հարի Կրիշնա Պենտալային` 0,5:1,5: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, ով 6 հնարավորից վաստակել է 4,5 միավոր: Վաղը կայանալիք 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը կմրցի լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ, որն ունի 2,5 միավոր: