Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության մի շարք վայրերում տեղում է թույլ ձյուն

Հասարակություն
roads11

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մարալիկի, Ապարանի, Սպիտակի, Սևանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում, ինչպես նաև Տիգրանաշենի (Քյարքի) և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն