Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 4-րդն է Պեկինում

Սպորտ
sport-chess-aronyan

Պեկինում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակում այսօր ավարտվեց արագ շախմատի մրցաշարը, որին մասնակցեց Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը: Մեր գրոսմայստերը 7 հնարավորից վաստակեց 4.5 միավոր եւ եւս երեք մասնակիցների հետ բաժանեց 2-5-րդ տեղերը։ Լրացուցիչ գործակիցներով Լեւոն Արոնյանը ի վերջո գրավեց 4-րդ տեղը։ Մրցաշարի հաղթող դարձել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, որը կես միավոր շատ վաստակեց։ Վաղը եւ մյուս օրը տեղի կունենա արդեն կայծակնային շախմատի մրցաշարը: Այս անգամ շախմատիստները կանցկացնեն 16 պարտիա, երկուական յուրաքանչյուր մրցակցի հետ: