Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարածաշրջանի երկրների համեմատությամբ ՀՀ մասնակցությունն ամենաբարձրն է

Հասարակություն
c29b33678682368339dff1e02e2d6ab6

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործակալության «Տեմպուս և երկկորղմ  համագործակցության» ծրագրի ղեկավար Քլաուս Հաուպտին: Ողջունելով հյուրին՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի և բարձրագույն ուսումնական հաստատությունների համար ԵՄ կողմից իրականցվող դրամաշնորհային ծրագրերից, հատկապես «Տեմպուս» և «Էրազմուս Մունդուս» ծրագրերն ուսանողների և դասախոսների շարժունության, բուհերի միջազգայնացման տեսանկյունից  բացառիկ հաջողություն են ունեցել: 2013 թվականին Հայաստանի յոթ բուհեր  նշված ծրագրերի շրջանակում  մասնակցել են շուրջ երկու տասնյակ նախագծերի, այդ թվում 8 ծրագրի համար հայաստանյան բուհերն ընտրվել են որպես համակարգող: Ա. Աշոտյանը կարևորել է ուսանողական շարժունության և միջբուհական համագործակցության  շարունակականությունը: Բարձր գնահատելով  հայաստանյան բուհերի ակտիվությունը՝ Քլաուս Հաուպտը շեշտել է, որ Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ  ամենաբարձրն  է: Նշելով, որ «Տեմպուս» և «Էրազմուս Մունդուս» ծրագրերն արդեն ավարտվում են՝ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը նախարար Ա.Աշոտյանին  է ներկայացրել ԵՄ կողմից առաջարկվող  «Էրազմուս պլյուս» ծրագիրը, որը հայաստանյան բուհերի համար միջազգային կապերի ընդլայնման նոր հնարավորություն է: