Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Ղազարյանը խստացնում է պետական միջոցների վերահսկողությունը

Սպորտ
sport

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ֆեդերացիաների տարեվերջյան առաջին լսումների ժամանակ հայտարարել է, որ պետական միջոցների հատկացումներն այսուհետ լինելու են խիստ հսկողության տակ: Այդ մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Գաբրիել Ղազարյանը նշել է, որ ֆեդերացիաների ներկայացրած 2015 թվականի նախահաշիվները պետք է լինեն ամբողջությամբ  հիմնավորված: Նախարարը միաժամանակ տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաների ղեկավարներից պահանջել է ներկայացնել 2015 թվականին Բաքվում տեղի  ունենալիք Եվրոպական առաջին խաղերի, ինչպես նաեւ Ռիո-2016–ին տվյալ մարզաձեւը ներկայացնող ամենահավանական թեկնածու մարզիկների ցուցակը եւ նրանց լավագույն ձեւով նախապատրաստելու ծրագրերը: