A
A
Սերգեյ Միքայելյանը գրավեց առաջին տեղը
Հայաստանի առաջատար դահուկորդ Սերգեյ Միքայելյանը հաջող մեկնարկեց մրցաշրջան-2014-15-ում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, Ֆինլանդիայի Լապինլախտի քաղաքում կայացած 10 կմ դասական ոճի դահուկավազքում մեր դահուկորդը 8 երկրների 97 մարզիկների մեջ զբաղեցրել է առաջին տեղը: Նշենք, որ Սերգեյ Միքայելյանը նախապատրաստվում է փետրվարի 1-8-ը Ալմաթիում կայանալիք դահուկավազքի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը: