Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասարը» հրաժարվեց գլխավոր մարզչից

Սպորտ
sport-gandzasar

Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հրաժարվել է թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Պուչկովի ծառայություններից: Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը, ուկրաինացի մասնագետի հետ հեռացել են նաեւ նրա կողմից հրավիրված օգնականները: «Դեռ չենք որոշել` որտեղից է լինելու նոր գլխավոր մարզիչը: Ձմեռային արձակուրդից հետո նոր կզբաղվենք այդ հարցով» - նշեց «Գանձասարի» գործադիր տնօրենը: Հավելենք, որ Սերգեյ Պուչկովը «Գանձասարի» գլխավոր մարզիչ էր նշանակվել այս տարվա ապրիլի 29-ին, իսկ վերջերս Ուկրաինայում սրտի վիրահատության էր ենթարկվել: «Գանձասարի» ֆուտբոլիստները ներկայումս արձակուրդի մեջ են, որից նրանք կվերադառնան հունվարի սկզբին: