Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եռյակի պառակտում տեղի չի ունենա»

Քաղաքականություն
eryak1-472x265

«Եռյակ չկա, կա «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ իր երկու՝ կամովին արբանյակ դարձած ինչ-որ ուժերով»,- անդրադառնալով ոչ իշխանական եռյակին՝ «Ա1+»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։ ԲՀԿ-ն հայտարարել էր համաժողովրդական գրասենյակներ ձեւավորելու մասին, իսկ ՀԱԿ-ն էլ հակադարձել էր, թե գրասենյակների ձեւավորմանը զուգընթաց, որեւէ կերպ չպետք է թուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը։ Այսօր էլ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նշել է, որ շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի եւ, մասնավորապես, ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահի: «Բոլոր դեպքերում լինելու է այնպես, ինչպես կասի ԲՀԿ-ն։ Մի շարք իրադարձությունների բերումով այնպես է ստացվել, որ այնտեղ գլխավոր ուժը ԲՀԿ-ն է»,- ասաց քաղաքագետը։ Միաժամանակ պարոն Մեհրաբյանը չի կարծում, որ հնարավոր է եռյակի միջեւ պառակտում տեղի ունենա. «Թե ՀԱԿ-ը, թե «Ժառանգությունը» իրենց այդքան էլ վատ չեն զգում այս շրջանակում»։