Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուք պետք է պատասխանատվություն կրեք. Զուրաբյանը՝ Գալուստ Սահակյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM88441

ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ նախորդ քառօրյային ոչ իշխանական ուժերի կողմից 44 ստորագրությամբ ներկայացված նախագծին, որով առաջարկվում էր արտահերթության կարգով քննարկել կառավարման ճգնաժամի եւ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները: «Սակայն կառավարությունը եւս ներկայացրեց անհետաձգելի չորս նախագիծ: ԱԺ «Կանոնակարգի մասին» օրենքը չի կարգավորում հարցերի քննարկման հերթականությունը, իսկ ԱԺ նախագահը չունի նման լիազորություն: Միակ ընդունելի տարբերակը այն էր, որն էլ կիրառվեց, ժամանակագրության հաջորդականությամբ քննարկել նախագծերը: Սակայն Կառավարությունը դրանից հետո բերեց եւս երկու հարց՝ կառավարության կառուցվածքի փոփոխության եւ 2015թ. պետական բյուջեի նախագծերը, որոնք առաջնահերթությամբ են քննարկվելու: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ են սկզբունքները խախտվում, ու ինչո՞ւ եք խուսափում մեր նախագծերի քննարկումից»: «Երանի թե ընդդիմությունն այնքան ուժեղ լիներ, որ խուսափեինք քննարկումից»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ ԱԺ նախագահն իր խոսքերով ու մեջբերումներով սկսեց ինքն իրեն հակասել. «Դա շատ լավ է, որ ինքներդ ձեզ հերքեցիք: Երկրում իսկապես առաջացել է կառավարման խորը ճգնաժամ, կա ժողովրդական ընդվզում: Իշխանություններն առանց որեւէ հիմնավորման խուսափում են ընդվզման արդյունքում բարձրացված հարցերի քննարկումներից, ու սա առաջին դեպքը չէ: Դուք արտահերթ քննարկման այս ինստիտուտը մերժում եք, եւ արդյունքում իրականում մերժում ժողովրդի ձայնն այստեղ հնչելու որեւէ հնարավորություն, որի համար դուք պետք է պատասխանատվություն կրեք»: «Մեզնից ընդհանրապես չպետք է վախենալ ու պետք է հարմարվել այդ հարգանքին»,- ասաց ԱԺ նախագահը: