Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կնոջը ազատազրկել են՝ տղամարդկանց վոլեյբոլը դիտելու համար

Սպորտ
sport-iran

Իրանի դատարանը Մեծ Բրիտանիայի եւ Իրանի քաղաքացի Ղոնչեխ Ղավամիին մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել այն բանի համար, որ նա ցանկացել է դիտել վոլեյբոլի տղամարդկանց թիմերի հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները, 25-ամյա կինը ձերբակալվել է հունիսի 20-ին Թեհրանի «Ազադի» ստադիոնի մոտ, երբ նա ցանկացել է ներկա գտնվել վոլեյբոլի համաշխարհային լիգայի Իրան – Իտալիա խաղին: Ըստ իրանական ավանդույթի կանայք իրավունք չունեն մասնակցել սպորտային այն միջոցառումներին, որոնց մասնակցում են տղամարդիկ: Դա վերաբերում է նաեւ ֆուտբոլային հանդիպումներին: Իրանի ղեկավար այրերը նշում են, որ այդ եղանակով նրանք կանանց պաշտպանում եմ տղամարդկանց անվայել պահվածքից: Գոնչեխ Գավամիին ներկայումս իր պատիժը կրում է Էվին գաղութում, որտեղ հիմնականում պահում են քաղբանտարկյալներին եւ լրագրողներին: Բանն այն է, որ Ղոնչեխ Ղավամիին վոլեյբոլի խաղին ցանկացել էր ներկա լինել որպես լրագրողուհի: