Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը ՍԴ-ում է

Քաղաքականություն
index1

Ինչպես հայտնի է, ս.թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Ինչպես այլ միջազգային պայմանագրերը, այս մեկն էլ պետք է նախ հավանության արժանանա ՀՀ Սահմանադրական Դատարանում և հետո միայն Ազգային Ժողովում: Ս.թ. հոկտեմբերի 25-ին նախագահի աշխատակազմից պայմանագիրն ուղարկել են Սահմանադրական դատարան, որը շուտով կսկսի դրա քննարկումները: Համաձայն օրենքի, միջազգային պայմանագրերը ՍԴ-ում քննարկվում են գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերը, երբ տվյալ պայմանագիրը հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Այսօր «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» hիմնվելով «Սահմանդրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 72-րդ հոդվածների վրա, Սահմանդարական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանից դիմումով պահանջել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը քննել բանավոր ընթացակարգով: Դիմումի բավարարումը հնարավորություն կտա լրագրողներին լուսաբանել ՍԴ-ում հարցի քննարկումը: Հիշեցնենք, որ պայմանագրի հակասահմանադրականության մասին մենք արդեն մանրամասն անրադարձել ենք: unnamed   «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»