«Քաղաքացիական անհնազանդության շարժումները շարունակվում են» ՀՔԱՎԳ
Քաղաքացիական անհնազանդության իրավունք, հավաքների և միավորումների ազատության իրավունք, տեղաշարժի ազատության իրավունք, խոսքի, խղճի, մտքի, կրոնի ազատության իրավունք։ Այսպիսին են այն իրավունքների ոչ ամբողջական ցանկը, որոնք յուրաքանչյուր անհատ, անձ, քաղաքացի ունի անկախ նրա բնակության վայրից, անկախ նրա քաղաքացիությունից, անկախ նրա ազգությունից, սեռից և սեռային կողմնորոշումից, կրթությունից ու սոցիալական վիճակից, անկախ երկրի տիրապետող վարչակազմի բնույթից: Անձն իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնել, իր կարծիքն ազատ արտահայտել, իր ազատության իրավունքը պաշտպանել և անհրաժեշտության դեպքում անօրինականության դեմ ընդդիմանալ: Ամբողջ աշխարհում ամեն օր տեղի են ունենում բազմաբնույթ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, մարդիկ դուրս են գալիս փողոց և պայքարում են իրենց իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման համար, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ, ոտքի են կանգնում միմյանց իրավունքները պաշտպանելու համար: Քաղաքացիական բողոքի, անհնազանդության բազմազան, բազմաթիվ և բազմաբնույթ ակցիաներ տեղի են ունենում նաև Հայաստանի Հանրապետությունում: Վերջին երկու տարվա ընթացքում տեղի են ունեցել և շարունակվում են մի շարք քաղաքացիական անհնազանդության շարժումներ․ «Վճարում ենք 100 դրամ», «Դեմ եմ», ԱՁ-ների հարկման մասին օրենքի դեմ, «Մաշտոցի պուրակ», «Բանակն իրականում», Աֆրիկյանների տուն և այլն: Շատ քաղաքացիներ, որոնց իրավունքները խախտվել են դեռևս շարունակում են պայքարել՝ «Սևազգետ մայրեր», «Դուրս մեր գրպաններից», հղի կանանց նպաստների նոր օրենքի դեմ շարժում, բռնության ենթարկված կանանց իրավուքների պաշտպանության ակցիաներ, ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության դեմ շարժում և վերջապես Շանթ Հարությունյան և ընկերներ՝ «Արժեքների հեղափոխություն»: Մանրամասներն՝ այստեղ