Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր ձյուդոյիստները կմեկնեն Աբու Դաբի

Սպորտ
sport-judo2

Հայաստանի առաջատար ձյուդոյիստները ներկայումս պատրաստվում են «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարին, որը տեղի կունենա հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 2-ը` Աբու Դաբիում: Այդ մրցումներում, մեր հանրապետությունը կներկայացնեն 60 կգ քաշային` Հովհաննես Դավթյանն ու Գրիգոր Իվանյանը, 81 կգ քաշային` Անդրանիկ Չափարյանը եւ միակ կին մասնակից` Ժաննա Ստանկեւիչը (52 կգ քաշային): Մրցաշարը միաժամանակ օլիմպիական վարկանիշային է, ուստի կարեւոր նշանակություն ունի յուրաքանչյուր մենամարտն ու հաղթանակը: