A
A
Բեռնար Շալանդը նորեկներ չի հրավիրել
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կմասնակցեն Եվրո-2016-ի ընտրական փուլի Պորտուգալիայի ընտրանու հետ խաղի նախապատրաստական հավաքին: Նրանց թվում նորեկներ չկան, պարզապես ավելացել են վնասվածքներից վերականգնված խաղացողները` Հրայր Մկոյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը, Յուրա Մովսիսյանը: Հավաքական է հրավիրվել նաեւ Կառլեն Մկրտչյանը, ով այլեւս Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստը չէ եւ այժմ մարզվում է Երեւանի «Փյունիկում»: Հայաստանի հավաքականը նոյեմբերի 10-12-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, իսկ 14-ին Պորտուգալիայում կհանդիպի այդ երկրի ընտրանու հետ: