Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը հաջող են մեկնարկել

Սպորտ
sport-chess

Հայաստանի շախմատիստներ Հրանտ Մելքումյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը հաջող են մեկնարկել գերմանական Բադ-Վիզեում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում: Մեր երկու գրոսմայստերները առաջին երկու տուրերում վստահ հաղթանակներ տարան եւ այժմ ընթանում են առաջատարների խմբում: Այսօր կայանալիք երրորդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով կմրցի միջազգային վարպետ Գվիդո Կերնի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանի մրցակիցը կլինի 1-ին կարգային Դավիդ Հոֆերը: Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 480 շախմատիստ-շախմատիստուհիներ: Հաղթողի գլխավոր հավակնորդ է համարվում Հրանտ Մելքումյանը, որը մասնակիցների մեջ ունի ամենաբարձր վարկանիշը` 2712: