Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանը չի բացառում միավորման հավանականությունը. Առավոտ

Քաղաքականություն
zaruhi1

Եռյակի՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո իրարամերժ կարծիքներ են հնչում քաղաքական գործիչների կողմից: Սակայն ընդհանուր գծերով համընկնում են «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: Օրինակ՝ եռյակի հանրահավաքից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հանրահավաքի հարթակից շեշտվեց, որ ոչ իշխանական ուժերը հրապարակ եկած քաղաքացուն վերապահում են երկրորդական դեր՝ նրան զրկելով քաղաքական պրոցեսների վրա իրական ազդեցություն ունենալուց»: Զարուհի Փոստանջյանը նույն միտքը հնչեցրեց այսպես. «Որոշողը ժողովուրդն է»: Եվրասիական տնտեսական միության անդամակցության վերաբերյալ եւս նշված երկու գործիչները գրեթե նույն հայտարարությունն արեցին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր գնահատմամբ՝ նման գործելակերպն է ընկած Հայաստանի երրորդ հանրապետության ձախողումների հիմքում: Սրա հետեւանք է նաեւ Հայաստանը ԵՏՄ-ի մաս դարձնելու Սերժ Սարգսյանի վարչախմբի որոշումը»: Զարուհի Փոստանջյանը ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը համարում է Սերժ Սարգսյանի հերթական «ավանտյուրան»: ՀՀ ԿԳ հանրապետական նախարար Արմեն Աշոտյանը եւս այսօր զուգահեռներ է անցկացրել Նիկոլ Փաշինյանի եւ Զարուհի Փոստանջյանի միջեւ ու նշել. «Առանց Զարուհի Փոստանջյանի եւ Նիկոլ Փաշինյանի դժվար է պատկերացնել թեժ քաղաքական աշուն խորհրդարանում»: Տրամաբանական հարցադրումն այս ամենից բխած այն է, թե արդյոք վերոնշյալ երկու գործիչները, որոնք ըստ էության գոհ չեն իրենց նախկին քաղաքական թիմերից, կարո՞ղ են միավորվել: «Առավոտի» հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը, իհարկե, խուսափեց այս հարցի վերաբերյալ հստակ տեղեկություններ տրամադրել, սակայն նաեւ չժխտեց հավանական միավորման հեռանկարը:   Ամբողջական հոդվածը` այստեղ