Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ից պատվիրակություն է ժամանել ԶՈՒ հաշվառումների համար

Պաշտոնական
13.02.14-5820պն-շենք

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների կողմից հաստատված երկկողմ համագործակցության 2014թ. պլանի, հոկտեմբերի 15-ին Հայաստան են ժամանել ՌԴ ԶՈւ ԳՇ Կազմզորահավաքային գլխավոր վարչության մասնագետները` արդարադատության գնդապետ Ա. Մարչենկուի ղեկավարությամբ: Պատվիրակությունը ժամանել է զինված ուժերի համալրվածության կազմակերպման և դրա առանձնահատկությունների, նախազորակոչային տարիքի քաղաքացիների հաշվառման, ինչպես նաև զորահավաքային պատրաստության ոլորտի հարցերի համատեղ քննարկման նպատակով: ՊՆ