Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը այսօր կընդունի Ֆրանսիային

Սպորտ
sport-hajastan-fransia

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Ֆրանսիայի ընտրանուն: Հանդիպումը ընկերական բնույթ է կրում: Բանն այն է, որ Ֆրանսիան 2016թ Եվրոպայի առաջնության կազմակերպիչ երկիրն է եւ ազատված է ընտրական փուլից, սակայն ՈՒԵՖԱ-ի որոշմամբ` թիմը մասնակցել է վիճակահանությանը եւ ընդգրկվել է ընտրական Ի խմբում: Պատճառն այն է, որ Եվրոպայի առաջնության կազմակերպիչ երկրների հավաքականները միշտ խնդիրներ էին ունենում ընկերական խաղեր անցկացնելու հարցում, քանի որ թիմերը զբաղված են լինում ընտրական հանդիպումներով: Այժմ Ֆրանսիան պաշտոնապես մասնակցում է Եվրո-2016-ի ընտրական մրցաշարին, սակայն հաշվարկից դուրս կարգավիճակով: Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը ասել է, որ ֆրանսիացիների հետ հանդիպումը նվեր է մեր թիմի համար, սակայն վտանգավոր է, քանի որ կայանալու է ծանր խաղից հետո` ընդամենը երեք օր անց: Հայաստանի եւ Ֆրանսիայի հավաքականները, նախկինում արդեն երեք անգամ մրցել են իրար հետ: Բոլոր խաղերն էլ ավարտվել են ֆրանսիացի ֆուտբոլիստների հաղթանակով` (2:0, 2:0, 3:2): Բուքմեյքերները այս խաղում էլ հավատում են Ֆրանսիայի հավաքականի հաղթանակին` սահմանելով 1,40 գործակից: Հայաստանի ընտրանու հնարավորությունը նրանք մոտ 6 անգամ ցածր են գնահատում` 8.20: Հայաստան – Ֆրանսիա ընկերական հանդիպումը կսկսի ժամը` 20:00-ին: Այն կսպասարկի ռումինացի մրցավար Իշտվան Կովաչը: