A
A
Մեր սամբիստները 5 մեդալով վերադարձան (տեսանյութ)
Սամբոյի Հայաստանի պատանիների, երիտասարդների հավաքականը, որը վերջերս հաջողությամբ հանդես եկավ Սեուլում կայացած աշխարհի առաջնությունում, այսօր վերադարձավ հայրենիք: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, «Զվարթնոց» օդանավակայանում մեր պատվիրակությանը դիմավորել են ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները՝զինվորական նվագախմբով, քանի որ մեր թիմի ոսկե եւ արծաթե մեդալակիրները` Գրիգոր Մխիթարյանը եւ Սեյրան Սահակյանը, զինծառայողներ են եւ ներկայացնում են Բանակի կենտրոնական մարզական ակումբը: Նշենք, որ նրանցից բացի, Սեուլում բրոնզե մեդալ են նվաճել Դիանա Հովհաննիսյանը, Գրիգոր Սահակյանը եւ Լենդրուշ Զատիկյանը: