A
A
Գաբրիել Սարգսյանը գրավեց 8-րդ տեղը
Հայաստանի շախմատիստ Գաբրիել Սարգսյանը չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել Մեն կղզում ավարտված միջազգային մրցաշարում: Մեր գրոսմայստերը շատ վստահ էր սկսել մրցաշարը եւ հաղթողի հավակնորդներից մեկն էր համարվում: Սակայն նախավերջին տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով անսպասելի պարտվեց անգլիացի Նայջլ Շորտին, իսկ վերջին պարտիայում չկարողացավ կոտրել անգլիացի Ջոնաթան Հոուկինսի դիմադրությունը: Արդյունքում, մեր շախմատիստը 6 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ Նայջլ Շորտը, որն առավելության հասավ նաեւ վերջին պարտիայում եւ վաստակեց 7,5 միավոր: