Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ըմբիշները նոր մեդալ չնվաճեցին

Սպորտ
8affb93ec7c248b354c0154521d771aa

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում չկարողացան շարունակել Արսեն Ջուլֆալակյանի սկսած հաղթարշավը, որը երեկ առաջին անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը: Այսօր մրցագորգ մտան մեր երեք ներկայացուցիչները: 80 կգ քաշային Հրաչ Հովհաննիսյանը եւ 130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը առաջին իսկ փուլում զիջեցին իրենց մրցակիցներին եւ դուրս մնացին պայքարից: 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը հաջողությամբ հաղթահարեց առաջին երկու արգելքները՝ առավելության հասնելով շվեդ Մատիաս Օվե Գենտերի եւ թուրք Ատական Յուքսելի նկատմամբ։ Սակայն քառորդ եզրափակիչում նա պարտվեց հունգարացի Թամաշ Լորինցին, որն իր հերթին անհաջողության մատնվեց կիսաեզրափակիչում: Այդպիսով, Միհրան Հարությունյանը զրկվեց նաեւ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: