A
A
Հայաստանի Մ-17 հավաքականը կմեկնի Խորվաթիա
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 16-ին եւ 18-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Խորվաթիայում՝ մրցելով այդ երկրի 17 տարեկան ֆուտբոլիստների հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Խաղերին նախապատրաստվելու համար Հայաստանի պատանեկան հավաքականը սեպտեմբերի 10-15-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Թիմի գլխավոր մարզիչ Արամ Դանիելյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է 22 ֆուտբոլիստ, որոնցից 19-ը ներկայացնում են երկու ակումբ` «Փյունիկն» ու «Բանանցը»: