A
A
Կարինե Շադոյանը պարտվեց չինուհի ըմբիշին
Տաշքենդում տեղի ունեցող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ կին ներկայացուցիչը` Կարինե Շադոյանը, նույնպես անհաջող հանդես եկավ: 69 կգ քաշային կարգում մեր մարզուհին արդեն առաջին գոտեմարտում զիջեց չինուհի Ֆենգ Ժոուին` 2:12: Վերջինս հաջորդ փուլում նույնպես պարտություն կրեց, ուստի Կարինե Շադոյանը զրկվեց նաեւ երրորդ տեղի համար անցկացվող սփոփիչ մրցաշարից: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում անհաջող էին հանդես եկել նաեւ մեր ազատ ոճի ըմբիշները, որոնք ոչ միայն մեդալ, այլեւ վարկանիշային միավոր չեն վաստակել: