Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի երիտասարդական հավաքականը կանցկացնի վերջին հանդիպումը

Սպորտ
sport-hajastan-belarus

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականն այսօր կանցկացնի Եվրոպայի 2015 թվականի առաջնության վերջին ընտրական հանդիպումը: Մեր 21 տարեկան ֆուտբոլիստները «Հրազդան» մարզադաշտում ուժերը կչափեն Բելառուսի իրենց հասակակիցների հետ: Երկու թիմերի համար էլ սա վերջին խաղն է «Եվրո-2015»-ի ընտրական մրցաշարում, քանի որ դրանք վաղուց կորցրել են փլեյ-օֆֆ մտնելու հնարավորությունը: Քանի որ խաղը մրցաշարային առումով ոչ մի նշանակություն չունի, այդ իսկ պատճառով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մարզադաշտի մուտքը ազատ է դարձրել: Հայաստան – Բելառուս երիտասարդական հանդիպումը կսկսվի ժամը 20:00-ին: