Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանիա - Հայաստան խաղը կսպասարկեն ռումինացիները

Սպորտ
sport-dania-hajastan

Ֆուտբոլի 2016թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Դանիա - Հայաստան խաղը կսպասարկի ռումինական մրցավարական բրիգադը: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ալեքսանդրու Տուդորը։ Նրա օգնականները կլինեն Աուրել Օնիցան եւ Օկտավիան Սովրեն: Չորրորդ պաշտոնյան է Ռադու Գինգուլեացը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Կրիստիան Բալայը եւ Սեբաստիան Կոլտեսկուն: Ալեքսանդրու Տուդորը փորձառու մրցավար է, միջազգային խաղեր սպասարկում է 2001 թվականից: Նա միջազգային հանդիպումներում ընդհանուր առմամբ ցույց է տվել 332 (միջինը մեկ խաղում` 4) դեղին եւ 17 կարմիր քարտ: Վերջին երկու նմանատիպ խաղերում նա թիմերին պատժել է համապատասխանաբար 11 եւ 2 քարտերով: