ԳՆԱՑՔԸ ԿՍՈՒԼԻ՞
Աջակցիր «Ա1+»-ին
Հունվար-ապրիլ ամիսների ընթացքում բեռնափոխադրումների ծավալը ԱՊՀ երկրներում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,5 տոկոսով:
Բեռնափոխադրումների ամենամեծ աճը գրանցվել է Բելառուսում՝ 6,5 տոկոս: Ադրբեջանում աճը կազմել է 5,8, Ռուսաստանում՝ 5,7, Վրաստանում՝ 5,6, Հայաստանում՝ 4,4, Ղազախստանում՝ 2,6 տոկոս:
Բեռնափոխադրումների ծավալի կտրուկ նվազում է գրանցվել Մոլդովայում՝ 17,4 տոկոս: Հաղորդում է «Կավկազպրես»-ը: Նույն գործակալության հաղորդմամբ` հունիսի 15-18-ը Թբիլիսիում կայանալիք ԱՊՀ եւ բալթյան երկրների Երկաթուղիների խորհրդի հերթական նիստի շրջանակներում նախատեսվում է նաեւ «Վրաստանի երկաթուղիներ» ձեռնարկության գլխավոր տնօրեն Դավիթ Օնոպրիաշվիլու հանդիպումը իր ռուսաստանցի գործընկեր Գենադի Ֆադեեւի հետ, որի ընթացքում պետք է քննարկվեն Հայաստանը Ռուսաստանին կապող երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկմանն առնչվող հարցեր: