Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խլողների ու քցողների պակաս չկա». 25 տարվա դատական քաշքշուկ (տեսանյութ)

Հասարակություն
UGeZLueiN0o

Սասունցի Դավիթ կայարանի հարեւանությամբ գտնվող շենքն անհիշելի ժամանակներից կիսաքանդ վիճակում է։ Երբեմնի կինոթատրոնից մնացել է միայն կմախքը։ 1990- ականներին սկսված դատական քաշքշուկները, որոնք մինչ օրս շարունակվում են, չպարզեցին, թե ով է շենքի սեփականատերը։ «Սասունցի Դավիթ» ընկերության ներկայացուցիչ Վարդան Պետրոսյանը պնդում է, որ 95 թվականին պետությունը իրենց է հանձնել տարածքի մաքրման եւ շինարարության աշխատանքները. «Որոշակի մարդկանց մոտ ցանկություններ առաջացան խլելու, քանի որ մինչեւ հիմա մեր հանրապետությունում խլողների ու քցողների պակաս չկա»։ 2008թ. շենքի նոր սեփականատեր հայտնվեց՝ «Բիլդ» անունով։ «Բիլդ»-ի տնօրենը տեսախցիկի առաջ խոսել չցանկացավ՝ պատճառաբանելով, թե ասելիք չունի, եւ սպասում է դատարանի որոշմանը։ Նույն որոշմանը սպասում է նաեւ «Սասունցի Դավիթ» ընկերությունը։ Շուրջ 16 տարի այս կիսաքանդ շենքը որպես տանիք էր ծառայում հնոտիավաճառներին։ Անցած տարի նոր սեփականատեր ներկայացած «Բիլդ» ընկերությունը նրանց վտարել է տարածքից եւ այն ցանկապատել։ Այսօր հնոտիավաճառները հայտնվել են բաց երկնքի տակ, իսկ շինության ներսում նույն քարուքանդ վիճակն է։ Երկու ընկերությունները արդեն քանի տարի է՝ շարունակում են սպասել կամ պայքարել շենքի շինարարությունը վերսկսելու համար, սակայն սայլը տեղից դեռ չի շարժվում։ Ավելին՝ կից տեսանյութում