Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմ եմ»-ը կարող է դիմել միջազգային դատարան (տեսանյութ)

Տնտեսություն
MHM86982-copy

«Դեմ եմ» նախաձեռնության անդամների միակ մտահոգությունն այն է, որպեսզի ԱԺ-ում այսօր հավանության չարաժանանա Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինի միայն անունն է փոխվել՝ դառնալով սոցիալական վճար։ Իրականում հարվածի տակ են մնում պետական հիմնարկները։ Այսօր «Դեմ եմ»-ը ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա կանցկացնի։ Ինչպես նշեց նախաձեռնության անդամ Գեւորգ Գորգիսյանը, քաղաքացիական նախաձեռնությունը շարունակվելու է, եւ չի բացառվում, որ իրենք դիմեն միջազգային դատարան, քանի որ օրենքը հակասահմանադրական է՝ պարտադիրը պետք է վերացվի։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու չեն պայքարում Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության դեմ, ասուլիսի բանախոսները նշեցին, որ իրենք ոչ թե անձերի դեմ են պայքարում, այլ տվյալ պետական կառույցի։ «Դեմ եմ»-ի անդամ Մանե Թանդիլյանը նշեց, որ ըստ էության փոխվեց կառավարությունը, բայց ոչինչ չփոխվեց. Հովիկ Աբրահամյանը լսել էր նախաձեռնության 3 կետից բաղկացած պահանջը, սակայն ոչինչ չի արել, եւ հիմա օրենքն ազգային ժողովում է։ Ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանն իր PR-ն էր անում՝ դիտարկման հետ համամիտ են նախաձեռնության անդամները։