A
A
Մեր հրաձիգները պայքարում են Աշխարհի գավաթի համար
Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության մրցումային 6-րդ օրը մեր մարզիկ Զավեն Իգիթյանը ազատ ոճի ատրճանակ 50մ վարժությունում (60 կրակոց) գրավելով 10-րդ տեղը, մտել է կիսաեզրափակիչ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, նա այսօր ցույց է տվել 546 միավոր արդյունք եւ 70 մրցակիցների մեջ գրավել է 53-րդ տեղը։ 50մ փոքր տրամաչափի հրացանով պառկած դիրքից վարժության նախընտրական փուլում Հայաստանը ներկայացնող գերմանացի հրաձիգ Քրիստիան Լաուերը 615,4 միավորով գրավել է 48-րդ տեղը եւ դուրս մնացել պայքարից։ Հրաչիկ Բաբայանը նույն վարժությունում գրավել է 66-րդ տեղը՝ 605,3 միավոր։ Մեր մարզիկները մրցելույթները կշարունակեն հունիսի 11-ին և 12-ին: