Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» փորձարկում է աֆրիկացի ֆուտբոլիստների

Սպորտ
sport-shirak

Հայաստանի փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակում» փորձաշրջան են անցնում աֆրիկացի երեք ֆուտբոլիստներ։ Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, ներկայումս թիմի հետ մարզվում են գանացի կիսապաշտպան Տեոֆիլուս Անոբան, հարձակվողական ոճի կիսապաշտպան, կոտդիվուարցի Դրիսա Դիարասուբան եւ նրա հայրենակից, կենտրոնական պաշտպան Արնոլդ Անոման։ Մինչ այդ «Շիրակ»-ին էր միացել ռուսական «Կրասնոդարի» հայազգի պաշտպան Անդրեյ Գամալյանը: Հայաստանի փոխչեմպիոնը մեկ շաբաթ առաջ վերսկսել է մարզումները: Թիմը պարապում է Գյումրու քաղաքային մարզադաշտում եւ պատրաստվում է Եվրոպայի լիգայի որակավորման խաղերին: