Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բավարար քանակությամբ խաղացողներ չունենք»

Սպորտ
sport_germania_-_hajastan

«Սա ընդհանուր խնդիր է: Տղաները պայքարեցին, փորձեցին: 1:1 հաշվի ժամանակ ինչ-որ անհասկանալի պահ ստեղծվեց, ապա Գերմանիայի հավաքականն ավելի մեծ ուժեր ներդրեց, իսկ մենք հոգնած էինք, լավ փոփոխություններ կատարելու հնարավորություն չունեինք: Պաշտպանական եւ միջին գծի բավարար քանակությամբ խաղացողներ չունենք» - Գերմանիա – Հայաստան ֆուտբոլյին հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է մեր ընտրանու գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը: Իսկ ահա Գերմանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նշել է, որ իր թիմի մոտ վատ էր ստացվում գոլային պահերի իրացումը. «Դեռ մի քանի օր ունենք թերություններն ուղղելու համար» - ասել է գերմանացի մասնագետը: Նշենք, որ Մայնցում կայացած ընկերական խաղում Գերմանիայի ընտրանին, որը նախապատրաստվում է Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, 6:1 խոշոր հաշվով պարտության մատնեց Հայաստանի ընտրանուն, ընդ որում դաշտի տերերը վերջին 5 գոլերը խփել են 17 րոպեում: