Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր՝ ԱՄԷ – Հայաստան ֆուտբոլային խաղ

Սպորտ
sport-hajastani-havaqakan1

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի հավաքականի հետ։ Սա կլինի մեր թիմի առաջին խաղը նորանշանակ գլխավոր մարզիչ, շվեյցարացի Բերնար Շալանդի ղեկավարությամբ։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքականը ներկայումս ուսումնամարզական հավաք է անցկացնում Շվեյցարիայում։ Մայիսի 26-ին թիմն անցկացրել է նախախաղային մարզում, սակայն ոչ թե Ժնեւի «Ֆոնտենետ» ստադիոնում, որտեղ կայանալու է հանդիպումը, այլ թիմի հանգրվանած հյուրանոցից ոչ հեռու գտնվող մարզադաշտում: Հայաստանի հավաքականն այս տարի արդեն անցկացրել է մեկ ընկերական խաղ, որում 0։2 հաշվով պարտվել է Ռուսաստանի ընտրանուն։ ԱՄԷ-ի ազգային թիմն Ասիայի գավաթի շրջանակում մրցել է Ուզբեկստանի հավաքականի հետ, որի հետ ոչ-ոքի է խաղացել՝ 1։1։ ԱՄԷ – Հայաստան խաղը տեղի կունենա մայիսի 27-ին, ժամը 21:00-ին: Այն հեռարձակվելու է Abu Dhabi Sports Channels արբանյակային հեռուստաալիքով։ Մայիսի 28-ին Հայաստանի հավաքականը կուղեւորվի Կրանս-Մոնտան, որտեղ կսկսի պատրաստվել մայիսի 31-ին նախատեսված Ալժիրի ընտրանու հետ ընկերական խաղին: