Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանը միանձնյա առաջատար է

Սպորտ
sport-chess5

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է վստահ ելույթները ամերիկյան Չիկագո քաղաքում անցկացվող միջազգային բաց մրցաշարում: Մեր շախմատիստը արդեն կայացած 7 տուրից հետո վաստակել է 6 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդում են ամերիկացիներ Կեյդեն Տրոֆը, Յուրի Շուլմանը եւ կանադացի Անտոն Կովալլովը, որոնք ունեն 5,5-ական միավոր: Այսօր տեղի կունենան վերջին երկու տուրերի պարտիաները: