Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԻՎ 139 ԴՊՐՈՑՆ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԿՐԵԼՈՒ Է ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ

Հասարակություն

Նոր Նորք համայնքի հանրակրթական թիվ 139 դպրոցը այսօրվանից կրելու է Կարեն Դեմիրճյանի անունը:

Ըստ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի, մտահղացման հեղինակը դպրոցի ուցուցչական կոլեկտիվն է, որը Կարեն Դեմիրճյանի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ հայտ է ներկայացրել քաղաքապետարան: Իդեպ այս միջոցառմամբ էլ հայտարարվեց Կ. Դեմիրճյանին նվիրված միջոցառումների սկիզբը:

Ռիմա Դեմիրճյանը տեղեկացրեց, որ տպագրվելու են բազմաթիվ հոդվածներ եւ Կարեն Դեմիրճյանի մասին գրված հուշեր: Հոբելյարի կիսանդրին եւ ցուցանակը հանդիսավորությամբ բացվեցին նրա հարազատների մասնակցությամբ:

Երեւանի թիվ 139 դպրոցը համայնքի ամենամեծ դպրոցն է: Այստեղ այսօր սովորում է 1600 աշակերտ: Դպրոցը շահագործվում է 1968 թվականից: Խնդիրները շատ են, սակայն թիվ1-ը վերանորոգման հարցն է: Ոսուցիչնեչը մեծ հույսեր են կապել Կարեն Դեմիրճյանի անվան հետ:

Կարեն Դեմիրճյանի ծննդյան 70 ամյակի կապակցությամբ դպրոցի տնօրինությունը նաեւ ծառատունկ էր կազմակերպել: