Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստյոպա Դարբինյանը նվաճեց ձյուդոյի Եվրոպայի բրոնզե մեդալ, հաղթելով ադրբեջանցուն

Սպորտ
a1judo-3.03.

Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած Եվրոպայի ձյուդոյի պատանիների առաջնությունում Հայաստանի պատվիրակներից հաջող հանդես եկավ միայն Ստյոպա Դարբինյանը:   Մեր 60 կգ քաշային ձյուդոյիստը առաջին մարտում հաղթեց ֆինն ձյուդոյիստ Ատտե Ռանտալայնենին, սակայն 2-րդ փուլում պարտվեց ղազախստանցի Նուրսուլթան Զայզագալիեւին: Քանի որ վերջինս հասավ մինչեւ եզրափակիչ, Ստյոպա Դարբինյանը սփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ստացավ:   Նա նախ հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Լուկա Սագանելիձեին, հետո ադրբեջանցի Դիլավար Աբիշովին, ապա պարտության մատնեց ղազախ Դաուրեն Կայրատուլիին եւ մտավ փոքր եզրափակիչ: Այստեղ Ստյոպա Դարբինյանը վստահ հաղթեց վրացի Կոթե Կապանաձեին եւ երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր:   Մեր մյուս ձյուդոյիստներն անհաջող հանդես եկան մրցաշարում եւ ժամանակից շուտ դուրս մնացին մրցանակային տեղերի համար պայքարից: