Մեր կառավարությունը երես է թեքել վետերանական կազմակերպություններից. Արմեն Մխիթարյան (տեսանյութ)
30 տարի առաջ այս օրը սովետական զորքերը դուրս եկան Աֆղանստանից, 10 տարի տևած այդ արյունալի պատերազմին մասնակցություն ցուցաբերեց նաև Հայաստանը։ Այդ առթիվ այսօր լրագրողներին հյուրընկալվել էին Աֆղանական պատերազմի վետերանների խորհրդի նախագահ Արմեն Մխիթարյանը և պատերազմի մասնակիցներ գեներալ-լեյտենանտ Արմեն Դարբինյանը, գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը, Սամվել Սմբատյանը։ «Աֆղանական պատերազմին Խորհրդային միությունից մասնակցել են 600 000 քաղաքացիներ, Հայաստանից զորակոչվել են 3700 զինվորներ և մոտավորապես 400 սպաեր։ Ցավոք սրտի ունեցանք 86 զոհ, 300ից ավել վիրավորներ։ 30 տարի է անցել պատերազմից, բայց այն մեծ հետք է թողել պատերազմի մասնակիցների սրտում»,- հիշում է Արմեն Մխիթարյանը։ «Աֆղանական պատերազմի վետերանները Ղարաբաղյան շարժմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին։ Առաջին զինված ջոկատները ստեղծեցին այն տղաները, որոնք ուներին փորձ։ Բանակաշինության գործում մեծ ավանդ ունեցան խորհրդային միությունից վերադարձած հայ մարտիկները՝ Նորատ Տեր-Գրիգորյանցը, Տիգրան Գասպարյանը, Արմեն Դարբինյանը, Արկադի Տեր-Թադևոսյան, Յուրի Խաչատուրով և այլք։ Արմեն Մխիթարյանը նշեց, որ հաճախ են միջոցառումներ կազմակերպվում տարբեր հանրապետություններում։ Վերջին միջոցառումը եղել է Տաշքենդում, որտեղ մասնակցություն է ունեցել ինքը և տարբեր հանրապետությունների Աֆղանստանի միության նախարագահներ։ Սակայն ցավով նշում է, որ այսօր պետությունը ըստ արժանվույն չի վերաբերվում վետերաններին։ «Մեր կառավարությունը կարծես թե երես է թեքել վետերանական կազմակերպություններից։ Հասկանում ենք, որ խնդիրները շատ են, բայց պետք է գոնե բորարոյահոգենանական ձևով սատար կանգնել պատերազմի մասնակիցներին։ Եթե դու չես հարգում քո հերոսին, դու լավ սերունդ չես կարող դաստիարակել։ 70 տարի Խորհրդային միությունը մեզ դաստիարակել է որպես հայրենասեր զինվոր, դրա համար էլ կարողացանք պատվով հաղթել Աֆղանստանի և Ղարաբաղյան պատերազմում»,- Նշում է խորհրդի նախագահը։