Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ Միրզոյան
A A
Քաղաքականություն

Կառավարությունը Միրզոյանին նշանակել է ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի հարցով ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ՝ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս։

Որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովում քննարկվում է մեկ ընթերցմամբ և ընդունվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Սահմանադրական դատարանը որոշել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրով ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։