Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պարեկները հրազեն, սառը զենք և մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17․30-ին, մայրաքաղաքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Ֆրունզեի փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդու։ Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, ծալովի դանակ, մոխրացած հետքերով կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով մեկ փաթեթ։ Կազմված փաստաթղթերն ու տղամարդը ներկայացվել են Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։