Բացել լրահոսը Փակել լրահոսը
819776910_1096088313402198_3430672851037327109_n
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Պետր Մացինկայի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր՝ կարևորելով տնտեսական բաղադրիչի ակտիվացումը: Դիտարկվել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր:

Նախարար Միրզոյանը և Պետր Մացինկան անդրադարձ են կատարել նաև ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցերի: