Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատները մանդարիններ են բաժանել Գյումրիում (տեսանյութ)

Քաղաքականություն Մարզեր
1544106847_qaxaqacu-voroshum

Քաղաքացու որոշում Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Գյումրիում մանդարիններ ու թռուցիկներ է բաժանել: Նպատակն է հասարակությանն իրազեկել նորաստեղծ կուսակցության գաղափարախոսությունների մասին: Կուսակցությունն ընտրության է գնում, ըստ ներկայացուցիչների հին համակարգի կողմից կեղծված սահամանդրությամբ , հին համակարգի ձեւավորած ընտրական օրենսգրքով, հին համակարգի կուսակցությունների մասին օրենքով, հին համակարգը ներկայացնող օլիգարխիկ խմբավորումների մասնակցության պայմաններում: Սահմանադրության փոփոխություն, կուսակցությունների ու հասարակական միավորումների թափանցիկություն, նոր ընտրական օրենսգրքի ընդունում, ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների պարզեցում եւ ներդրում, անցումային արդարադատության կիրառում. Քաղաքացու որոշում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնական խաղափարախոսությունն ու առաջիկա ծրագրերն են: Կուսակցության ներկայացուցիչները փակուղային պայմաններում պատրաստակամ են վայր դնել մանդատը եւ վերադառնալ փողոց՝ շարունակելու հեղափոխության հռչակած ճանապարհը:Կուսակցության ծրագրերում առանձնացված է Կրթությունն ու առողջապահությունը: Երկու ոլորտներում էլ կուսացության ներկայացուցիչներն առաջարկում են զարգացման ու առաջխաղացման կարճ ճանապարհ: Արտաքին քաղաքականության վերաբերյալ էլ Քաղաքացու որոշում Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն իր մեթոդներն է առաջարկում: Արտաքին քաղաքականությունը հիմնված է լինելու պետական շահերի լիարժեք սպասարկման, իրավունքների, պարտականությունների իրականացման վրա: