Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատամնաբույժների բողոքի ակցիան (տեսանյութ)

Հասարակություն
atamnabuyj

Առողջապահության նախարարության դիմաց մի խումբ ատամնաբույժներ բողոքի ակցիա էին անցկացնում ՝ պահանջելով վերանայել արտոնագրային վճարների մասին որոշումը: Ակցիայի մասնակից Հովհաննես Գևորգյանի խոսքով, դեռևս մայիսին են դիմել նախարարություն, որպեսզի այդ հարցը լուծվի: «Առողջապահության նախարարը պատասխանել էր մեզ, որ այդ հարցը կքննարկի ՊԵԿ-ի հետ և հետագայում կայացրած որոշման մասին մեզ կասի»: Փոփոխություններ չլինելու պատճառով, ակցիայի մասնակիցները նամակով դիմել են նաև կառավարության ղեկավարին, որից պատասխան են ստացել՝ հանձնարարական է տրվել Ֆինանսների և Առողջապահության նախարարություններին հանդիպել խնդրով մտահոգ քաղաքացիների հետ: Ակցիայի մասնակցի խոսքով,  հանդիպումը տեղի է ունեցել: Հանդիպել են նաև ՊԵԿ աշխատակիցների հետ, որոնք նշել են. «Մինչև հունվարի 1-ը հարկային օրենսգիրքը փոփոխվելու է: Գործընթացի համաձայն, Ֆինանսների և Առողջապահության նախարարությունները կուսումնասիրեն այդ հարցը»:  Հովհաննես Գևորգյանը նշեց, որ ցանկանում են մասնակից լինել հարցի  քննարկումներին: «Նման օրենքներ քննարկելիս պետք է շահագրգիռ բոլոր կողմերին հրավիրել: Մենք ծանոթ ենք ոլորտի նրբություններին, մենք էլ առաջարկություններ ունեն, որոնք կարող են արդյունավետ լինել հարցի լուծման համար»: