Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննչականը ընտրախախտումների մասին 3 հաղորդում է ստացել

Պաշտոնական
download-1

2018 թվականի հոկտեմբերի 21-ին հանրապետության 9 մարզերի 49 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում  այսօր՝ ժամը 20-ի դրությամբ, ստացվել է 3 հաղորդում: Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 2-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, իսկ 1-ը՝ կրկնակի քվեարկության փորձին: Ստացված  երեք հաղորդումների քննությունն էլ իրակացվում է Կոտայքի մարզային քննչական վարչությունում: Օրենքով սահմանված կարգով քննություն է իրականացվում՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, որոնց արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, այսօր` ՀՀ 9 մարզերում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված, ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչությունները աշխատել են ամբողջ կազմով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին