Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ ընտրությունները հնարավոր է անցկացվեն հին օրենսգրքով. Էդ. Մարուքյան (տեսանյութ)

Քաղաքականություն
maruqyan

Լույս դաշինքը կաջակցի գործող խորհրդարանը ցրելու ցանկացած առաջարկի: «Խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին աջակցում ենք»,-ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Լույս դաշինքը պատրաստ է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Մենք պատրաստ ենք, որովհետև մենք այս պահին գոնե Երևանի մասշտաբով արձանագրել ենք, որ երրորդն ենք, հետևաբար, եթե վաղը լինի ընտրություններ, մենք կարող է երրորդից դառնանք երկրորդը, բայց մյուս ուժերի համար չեմ կարող երաշխավորել»: Էդմոն Մարուքյանը բացառում է, որ նոր խորհրդարանում կլինի միակուսակցականություն: Սահմանադրությունն այդ խնդիրը կարգավորել է, կարող ենք ունենալ մի ուժի հեգեմոնիա: Էդմոն Մարուքյանի համար միակ խնդիրը դեկտեմբերին կազմակերպվելիք  արտահերթ ընտրություններում ընտրական նոր օրենսգիրք ունենալն է: Ըստ նրա,  եթե ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, ապա, հավանաբար, դրանք կանցկացվեն հին օրենսգրքով: «Որովհետև, եթե ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչև դա, մենք պետք է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանանք, որը ժամանակատար գործընթաց է»: