Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ՝ «Իմ քայլը» դաշինքի հավաքը Շենգավիթ վարչական շրջանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-48

«Իմ քայլը» դաշինքը հանրահավաք է անցկացնում Շենգավիթ վարչական շրջանում: Իր ելույթի ժամանակ ողջունելով շենգավիթցիներին «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ասաց. «Այսօր ամբողջ օրը եղել ենք ձեր վարչական շրջանում, ման ենք եկել փողոցներում, տեսել ենք հրաշք մարդկանց, հրաշք մանուկներին, բարձր տրամադրություն ենք տեսել, մարտական տրամադրություն»: Նշեց նաև, որ ամենն իրենց շատ է ոգևորում, բայց ավելի շատ պարտավորեցնում է: «Մյուս կիրակի՝ մեկ շաբաթ անց, լինելու են ավագանու ընտրություններ, ընտրություններ, որոնք մենք սպասել ենք 23 տարի, ընտրություններ, երբ մեր ձայնը չենք կեղծելու, երբ մեր ձայները չեն գողանալու, երբ մեր ձայները չեն փոխելու, երբ մեր ձայները և ձեր ձայնը գնալու է և հասնելու է ուղիղ իր նշանակետին»: Հայկ Մարությանի  խոսքով՝ վերջապես, տասնյակ տարիներ անց ՀՀ-ն ունենալու է ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Մարությանը նշեց, որ այդ ամենը հնարավոր է դարձել հայ ժողովրդի շնորհիվ, նրա հաղթանակի ու հեղափոխության շնորհիվ, որն արել են միասին: «Այդ հեղափոխության շնորհիվ է, որ մենք կարող ենք այսուհետ լինել ազատ, կարող ենք ընտրել իշխանություններին, այսուհետ հայ ժողովուրդը և միայն հայ ժողովուրդն է ընտրելու իշխանություններին»,-ասաց Հայկ Մարությանը: