Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Դատախազությունը պահանջում է ազատազրկել իրավապաշտպանին

Պաշտոնական
download-2

  «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանին  արդարացնելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Գործով դատախազ Բագրատ Ղազինյանը պահանջում  է բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 30-ին կայացված դատավճիռը, ըստ որի հռչակվել էր Մարինա Պողոսյանի  անմեղությունը՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Դատախազությունը  պահանջում է  Մարինա Պողոսյանին մեղավոր ճանաչել հանցանքի կատարման մեջ եւ դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։  Իսկ ներկայացված պահանջի չբավարարման դեպքում՝ բեկանել դատավճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ մեկ այլ կազմով քննության։     Ըստ մեղադրական եզրակացության՝  Մարինա Պողոսյանը հափշտակել էր Կանադայի քաղաքացի Արփի Մերասի Նալբադյան 50 շենքում գտնվող բնակարանը և վաճառքից գոյացած 140 հազար ԱՄՆ դոլարը։ Տուժողի ներկայացուցիչ Հրանտ Անանյանն էլ   պահանջում է Մարինա Պողոսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման  եւ հօգուտ հայցվոր Սարո Մերասի բռնագանձել   57.820.000 ՀՀ դրամ գումար որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում: Ի դեպ,  դատավոր Մնացական Մարտիրոսյանն  առանց քննության  էր թողել նաեւ Մարինա Պողոսյանի դեմ ներկայացված 57 մլն դրամի քաղհայցը։  Վերաքննիչ դատարանում առաջին նիստը նշանակված է օգոստոսի 3-ին։